«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնվում է 4 քաղաքացի
Այսօր՝ ժամը 15:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած քաղաքացիները 16-ն են, որոնցից նույնականացվել են 14-ը։
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ անհետ կորած քաղաքացիները 6-ից դարձել են 4-ը, քանի որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից հայտնել են, առ այն, որ ենթադրյալ անհետ կորած իրենց քաղաքացին այս պահին Վրաստանում է, իսկ ենթադրյալ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ Սուրմալուի տարածքում չի եղել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած համարվող ՌԴ քաղաքացին ողջ ու առողջ է
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնվում է 8 քաղաքացի
- «Սուրմալու»-ում պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, անհետ կորածներինը՝ 8-ի
- Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին, անհետ կորած է 18 քաղաքացի
- ԱԻն խոսնակ. Ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են
- 7 զոհ, 22 անհետ կորած,որից 6-ը՝ ԻԻՀ քաղաքացի
- 20 անհետ կորածների թվում է Իրանի 4, ՌԴ 1 քաղաքացի․ ԱԻՆ
- Պայթունի հետևանքով անհետ կորած է համարվում 17 քաղաքացի, որից մեկը ՌԴ քաղաքացի է, մյուսը՝ Իրանի քաղաքացի
- Անհետ կորածների թիվն ավելացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան