«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնվում է 8 քաղաքացի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այդ ցանկում են նաև հղի կինն ու երեխան։
ԱԻՆ մամուլի խոսնակը հաստատեց շրջանառվող տեղեկությունը, որ առաջիկայում սգո օր է հայտարարվելու։ Ըստ նրա՝ Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի:
Ավելի ուշ Հայկ Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ ժամը 12:20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած, 16 մահացած քաղաքացի։
Ինքնությունը պարզված քաղաքացիներն են`
Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․,
Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․,
Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․,
Անահիտ Զարզանդի Խալաթյան,
Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․,
Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․,
Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․,
Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․,
Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․,
Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․,
Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․,
Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․,
Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․
Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու»-ում պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, անհետ կորածներինը՝ 8-ի
- Առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի թիվը հասավ 15-ի. ԱԻՆ
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով ՔԿ-ն նախաքննություն է իրականացնում
- Ահաբեկչության մասին սու՞տ տեղեկություններ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- «Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում
- Պայթունի հետևանքով անհետ կորած է համարվում 17 քաղաքացի, որից մեկը ՌԴ քաղաքացի է, մյուսը՝ Իրանի քաղաքացի
- ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
- Սուրմալուի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը դուրս գրվեց հիվանդանոցից
- Պայթյունից մեկ օր անց. Ի՞նչ է կատարվում Սուրմալուում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան