«Վերածնվող Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են Մետաքսե Հակոբյանին ու Հակոբ Հակոբյանին
«Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի գլխավորությամբ օգոստոսի 13-ին Երևանում աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի և Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունից հայտնում են, որ հանդիպման օրակարգի հիմնական հարցերն առնչվում էին վերջին շրջանում Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սահմաններում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։
Քննարկվել են համատեղ ջանքերով մարտահրավերները նվազեցնելուն, իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված քայլեր։
Մասնակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերի համատեքստում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան