Գեղամ Նազարյան. Հայաստանում սալյուտ խփելը պետք է արգելվի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է Արցախյան երրորդ պատերազմում, գրում է.
«Նոր տարվա գիշերվա հրավառությունից հետո խնդիր դրեցի օրենսդրական նախաձեռնություն սկսել, նպատակ ունենալով ամբողջապես դադարեցնել հրավառ նյութերի վաճառքն ու օգտագործումը։
Սուրմալուի պայթյունից հետո այն առավել այժմեական է։ Հայաստանում սալյուտ խփելը պետք է արգելվի։ Հրավառություն կարող է իրականացնել միայն պետությունը։
Երկրորդ, պետք է օրենսդրորեն արգելվի կիրակի եւ տոն օրերին առեւտի կենտրոնների աշխատանքը (Սուրմալու, Փեթակ, Գնունու շուկա եւ այլն)։
Երրորդ, բոլոր տեսակի առեւտրի կենտրոններում պետք է խստացվեն անվտանգության եւ սանիտարական նորմերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. Հրավառությունների՝ ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանվի
- Առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի թիվը հասավ 15-ի. ԱԻՆ
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով ՔԿ-ն նախաքննություն է իրականացնում
- «Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան