Նաիրա Կարապետյան. Դրախտավայր հիշեցնող մեր հայրենիքը վերածել են դժոխքի
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է.
«Երբ նրանց կառավարության ծրագրի մեկ ամբողջ գլուխ կոչվում էր «5. ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՔԱՂԱՔԱՑԻ», բայց նրանք եկան դագաղներով ու սև ժապավեններով, բերեցին աղետ, մահեր, ավերվածություններ, համաճարագ, պատերազմ, լքվող և վառվող տներ, պղծված գերեզմաններ, փշրվող խաչքարեր, կորսյալ հայրենիք, մեր հողում տնավորված թշնամի զորքեր, մեր քաղաքներում ազատ զբոսնող թշնամիներ, խեղված արժեքհամակարգ, արտագաղթ…
Քաղաքացու ազատությունը խլեցին՝ դաժանորեն ծեծի ենթարկելով հանրահավաքների մասնակիցներին, ձեռբակալելով իրենց ազատ միտքը արտահայտողներին, հիվանդությունների և անգամ մահվան հասցնելով բանտերում:
Քաղաքացու արժանապատվությունը խլեցին՝ հնազանդվելով թշնամու քմհաճույքներին, անվերապահորեն կատարելով թշնամի պետության բոլոր ցանկությունները:
Քաղաքացու երջանկությունը խլեցին՝ չկա ընտանիք, որ չունենա ողբերգություն՝ պատերազմում զոհված հարազատ, անհետ կորած կամ գերեվարված որդի, քովիդից մահացած բարեկամ, հիմա էլ՝ մայրաքաղաքի կենտրոնում պայթյունով եկավ հերթական լացն ու մահը…
Դրախտավայր հիշեցնող մեր հայրենիքը վերածել են դժոխքի:
Գնացե՛ք, բոլորդ գնացե՛ք…
Տարեք այս մղձավանջը, գնացե՛ք…
Մենք ոտքի կկանգնեցնենք մեր երկիրը, մենք չենք կոտրվել, կամավորները վկա»։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնվում է 8 քաղաքացի
- «Սուրմալու»-ում պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, անհետ կորածներինը՝ 8-ի
- «Հրապարակ». «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ Փաշինյանը գտնվել է Սևանի կառավարական առանձնատանը
- Հակոբ Ճաղարյան. Քանի՞ կյանք կարող էր փրկվել, եթե Փաշինյանը 3 տարի առաջ ընդամենը 1 մլն ԱՄՆ դոլլար տրամադրեր 3 ուղղաթիռի համար
- Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին