Ավինյան. Հրավառությունների՝ ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանվի
ԱՆԻՖ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, որ նախկինում զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը, գրում է.
«Դեռևս 2020թ. քննարկում էինք հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը։ 2021թ. նախաձեռնությունը ստացավ կառավարության համաձայնությունը և ուղարկվեց Ազգային ժողով։ Հասկանալով հանդերձ գործարարների տնտեսական շահերը՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի, ինչպես նախատեսված էր մեր առաջարկած կարգավորմամբ։
Նախագծով՝ հրավառությունները թույլատրվելու էին միայն պետական ու համայնքային միջոցառումների դեպքում, հրագործական արտադրանքի ազատ վաճառքն արգելվում էր։ Դրանց ազատ կիրառումը ոչ միայն խախտում է հասարակական կյանքը, մարդկանց անդորրը, այլև հաճախ հանգեցնում ֆիզիկական վնասվածքների։ Նույնիսկ այս օրերին է շարունակվում դրանց օգտագործումը՝ հարուցելով մեր համաքաղաքացիների զայրույթը։
Համոզված եմ, որ հրավառությունների՝ ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանվի, և հորդորում եմ ԱԺ-ի մեր գործընկերներին ձեռնամուխ լինել այդ նախաձեռնության կյանքի կոչմանը։
Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ողբերգություն է, 15 օրում 5 ոչ մարտական զոհ
- Առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի թիվը հասավ 15-ի. ԱԻՆ
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով ՔԿ-ն նախաքննություն է իրականացնում
- ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի կապակցությամբ
- «Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում
- Ավագանու Իմքայլական անդամը ծաղրում է Սուրմալու տոնավաճառի պայթյունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին