Զապորոժիեի ԱԷԿ-ում կարող է Չեռնոբիլի հետ համեմատելի աղետ տեղի ունենալ. դիվանագետ
Զապորոժիեի ԱԷԿ-ում կարող է տեղի ունենալ միջուկային աղետ, որը համեմատելի է Չեռնոբիլի հետ, հայտարարել Է Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
«Դա իսկապես վտանգավոր է, ինչ-որ հանգամանքներում այնտեղ իսկապես կարող է տեղի ունենալ լուրջ աղտոտում կամ Չեռնոբիլի հետ համեմատվող աղետ, բայց ուկրաինացիները, չգիտեմ, թե ինչի վրա են հույսը դնում։ Երբեմն ասում են, որ իրենց հրետանին ոսկեգորչի աշխատանքն է կատարում, վտանգ չկա, բայց կարծես, ապա շատ անմտածված է ապավինել ոսկերչական աշխատանքին»,- նրա խոսքերը մեջբերում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում են Էներգոդարը և Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ևՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան