Իրանը պատրաստակամություն է հայտնել բավարարել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի տարանցիկ կարիքները
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել բավարարել դեպի ծով ելք չունեցող 8 երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարանցիկ կարիքները, գրում է ParsToday-ը։
Նշվում է, որ աշխարհի 32 դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներից ութը, ներառյալ Հայաստանը, Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, սերտ երկկողմ և բազմակողմ տարանցիկ փոխգործակցություն ունեն Իրանի հետ:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին երկուշաբթի օրը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համաժողովում ասել է, որ «Իրանի տնտեսական դիվանագիտությունը կենտրոնացած է զարգացող և հարևան երկրների հետ հարաբերությունների և բազմակողմ միջոցառումների խորացման վրա և տրանսպորտը մեր առաջնահերթ ոլորտներից մեկն է այս առումով»։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը նաև նշել է. «Հյուսիս-Հարավ միջանցքը, Ալմաթի-Բանդար Աբաս միջանցքը, Ալմաթի-Ստամբուլ միջանցքը, Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան միջանցքը, Աշխաբադի համաձայնագրի միջանցքը, Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ միջանցքը և կառուցվող միջանցքները՝ այդ թվում Պարսից ծոց-Սև ծով միջանցքը, Ուզբեկստան-Թուրքմենստան-Չաբահար միջանցքը և Տաջիկստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Թուրքիա միջանցքը օգտագործում են Իրանի տարանցիկ ուղիները»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին