«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գեներալ Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը մեկ ձեռքի վրա հաշված ՀՀԿ-ականներ են մասնակցել՝ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը՝ Մխիկը, և Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, նաև Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանը։ Ըստ ամենայնի, ՀՀԿ-ում չեն կարողացել ներել գեներալին իր զինակից ընկերոջից՝ Մանվել Գրիգորյանից, 2018-ին երես թեքելու փաստը։
Փոխարենը Սարոյանին վերջին հրաժեշտ տալու համար Հայաստան են ժամանել մեծ թվով ընկերներ արտերկրից, այդ թվում՝ գողական շրջանակներից։ Հիմնականում՝ Ռուսաստանից, որտեղ նա բիզնես ուներ և շատ հաճախ էր լինում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա