Մեծ Բրիտանիայում բերքը չեն կարողանում հավաքել. միլիոնավոր ֆունտ արժողությամբ սնունդը փտել է
Մեծ Բրիտանիայում տասնյակ միլիոնավոր ֆունտ թարմ մրգեր և բանջարեղեն շարունակում են փտել, քանի որ ֆերմերները չեն կարողանում բերքը հավաքել, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկրի ֆերմերների ազգային միության (NFU) հարցումը։
Կազմակերպությունը պարզել է, որ այս տարվա առաջին կիսամյակում 60 միլիոն ֆունտ (72,6 միլիոն դոլար) արժողությամբ բանջարեղենն ու մրգերը փտել են։
Միության փոխնախագահ Թոմ Բրեդշոուն իրավիճակը անհասկանալի է անվանել՝ որակյալ սննդամթերքի դեն են նետում, մինչդեռ «ընտանիքներն ամբողջ երկրում արդեն հազիվ են ծայրը ծայրին հասցնում կյանքի ծախսերի կտրուկ աճի պատճառով»։
Բազմաթիվ գյուղատնտեսական սեփականատերեր կորցրել են իրենց բերքը աշխատողների սղության պատճառով: Դրան, ի թիվս այլ բաների, նպաստել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, ինչը էլ ավելի դժվարացրեց Եվրոպայից աշխատողներ հավաքագրելը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան