Աշոտյան. Նիկոլն անգերազանցելի է դիակների ու արյան վրա փիար անելու իր ստորության մեջ
«Թե Աղավնոյի, թե Սուրմալուի դեպքերը մի բանի հետևանք են. մենք չունենք պետութուն»,-«Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Քաղաքական գործիչը նկատեց՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին հետևած գործողությունները ցույց տվեցին, որ չկան պետական մարմիններ, համակարգող շտաբը ստեղծվել է պայթյունից 27 ժամ անց։
«Մարդկանց ցավը, վիշտը շահարկելը, այդ ֆոնին նկարվելը, փիարվելը դարձել է Նիկոլ Փաշինյանի ֆիրմեննի ձեռագիրը։ Նա անգերազանցելի է դիակների ու արյան վրա փիար անելու իր ստորության մեջ»,-ասաց Աշոտյանը։
Ընդդիմադիր գորչի խոսքով, պետության բացակայությունը զգացվում է բոլոր ոլորտներում, այդ թվում բանակում։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հինգ մահ ունենք բանակում, ոչ պատերազմական վիճակում՝ հինգ մահ։ Նիկոլ Փաշինյանի ու իր ոհմակի գոյությունը կենսական սպառնալիք է հայ ժողովրդի համար։ Դրա մասին մենք խոսել ենք միշտ։ Նիկոլն է իրական ռումբը, որ դրված է հայ ժողովրդի տակ։ Էքզիստենցիալ ու գոյաբանական ռումբը, որ դրված է մեր տակ, Նիկոլ Փաշինյանն է։ Նա դարձել է քրմապետ հայ ժողովրդին աշխարահին մատաղ անելու գործում։ Այն իրադարձությունները, որ սրընթաց զարգանում են Բերձորի շուրջ, պետական դավաճանություն է»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնվում է 4 քաղաքացի
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնվում է 8 քաղաքացի
- «Սուրմալու»-ում պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, անհետ կորածներինը՝ 8-ի
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով ՔԿ-ն նախաքննություն է իրականացնում