Ֆինլանդիան կնվազեցնի ռուսաստանցիներին տրվող զբոսաշրջային վիզաների քանակը
Ֆինլանդիան սեպտեմբերի 1-ից կկրճատի ռուսաստանցիներին տրվող զբոսաշրջային վիզաների դիմումների ընդունումը։ Այս մասին օգոստոսի 16-ին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցիների համար պատրաստել է վիզաների տրամադրումը սահմանափակելու մեխանիզմ, համաձայն որի՝ կնվազեցնեն սովորական զբոսաշրջային վիզաների քանակը, իսկ առաջնահերթությունը կտրվի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են երկիր այցելել ընտանեկան պատճառներով, ուսման կամ աշխատանքի նպատակով»,- ասել է նախարարը։
Հաավիստոյի խոսքով՝ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ կառավարությունն ու խորհրդարանական խմբերը քննարկել են ԱԳՆ-ի առաջարկը՝ սահմանափակել ռուսական վիզաների տրամադրումը։
Ըստ նախարարի՝ Ֆինլանդիայի իշխանությունները մտադիր են կրճատել ընդունված հայտերի թիվը մինչև ներկայիս ծավալի մեկ հինգերորդը կամ տասներորդը։ Մինչ այժմ Ֆինլանդիան օրական ընդունում է մոտ հազար հայտ, սակայն եթե այդ սահմանափակումները մտցվեն, օրական կթույլատրվի 100-200 հայտ ներկայացնել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան