Դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 19-ից
Օգոստոսի 19-ից դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ մեկնարկում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:
Քննարկումների օրակարգում ընդգրկված են 2022-2023 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին վերաբերող հարցեր: Ըստ սահմանված ժամանակացույցի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունները կմեկնարկեն Տավուշի մարզից` օգոստոսի 19-ին:
Արագածոտնի մարզում խորհրդակցությունները կանցկացվեն օգոստոսի 23-ին, Արմավիրում՝ օգոստոսի 24-ին, Արարատում և Վայոց ձորում՝ օգոստոսի 25-ին, Սյունիքում (Կապան և Գորիս)` օգոստոսի 26-ին, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում` օգոստոսի 29-ին, Շիրակում և Լոռիում` օգոստոսի 30-ին:
Երևան քաղաքի նախադպրոցական, հանրակրթական, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայության ուսհաստատությունների տնօրենների խորհրդակցությունները տեղի կունենան օգոստոսի 31-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին