Աղավնոյի բնկիչները լողում են գետում՝ ասես հրաժեշտ տալիս․․․
«Ես գտնվում եմ Աղավնո գյուղում։ Շատերն են ինձ աջակցել և սատարել, որպեսզի կարողանամ փոքրիկ ներդրումն ունենալ գյուղի կյանքում»,- ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել օգտատեր Ալմաստ Եսայանը։
Պատմելով գյուղի առօրեայից Եսայանն ընդգծում է, որ Աղավնոյի բնակիչները հաճախ են գնում գետ՝ ասես հրաժեշտ տալու։
«Անկախ ամեն ինչից գյուղն ապրելու է և գյուղացիներն այնքան սերտ ու համերաշխ են, որ աշխարհի տարբեր ծայրերում էլ կարողանալու են իրենցը գտնել և նորից փոքրիկ Աղավնո ստեղծել։ Հոգնել ենք և շոգ է, մտել ենք Աղավնո գետը։ Իրականում, Աղավնոյի բնկիչները գալիս և հրաժեշտի նման լողում են ջրում»։
Եսայանի խոսքով՝ շատ մարդիկ են այս պահին կանգնած Աղավնոյի կողքին՝ փորձելով աջակցել գյուղացիներին։
«Կյանքն այստեղ առաջվա նման չէ, բայց բոլորը հույս ունեն,որ կարող է ավելի լավը դառնալ»,-ասում է նա»,-նշում է օգտատերը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան