Քաղաքական 15:07 17/08/2022 Հայաստան

Աշոտյան. Ի՞նչ կլիներ, եթե Նիկոլը հեռանար նոյեմբերի 9-ից հետո

ՀՀՅ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...

Մաս 1

44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի հիմնական խնդիրը դարձավ բանակցային գործընթացն ու պատերազմը ձախողած իշխանության՝ մասնավորապես գործող "վարչապետի" հեռանալու հարցը։

Այն ժամանակ ստեղծված պայմանները, առկա ռիսկերն ու դեռ պահպանվող որոշ հնարավորությունները գիտակցող անհատներն ու գործիչները բազմիցս բարձրաձայնում էին, որ ինչքան շուտ Հայաստանում տեղի ունենա անխուսափելի իշխանափոխությունը, այնքան ավելի մեծ կլինի ստեղծված ծանրագույն իրավիճակից համեմատաբար արժանապատիվ ելքեր գտնելու հնարավորությունը։

Իշխանությունն ու նրան սպասարկող շրջանակը այս պնդումներին հակադրում էին շատ պարզ թվացող հարցադրումը՝«ի՞նչ կլինի, եթե․․․» և դրա պատասխանի բովանդակությունը լցնում «նախկինների վերադարձ», «թալան», «կոռուպցիա» և այլ պրիմիտիվ մանիպուլյացիաներով։
Ու չնայած փորձագետների կողմից այդ հարցին բովանդակային և փաստարկված պատասխաններ տալու ճիգերին, հետպատերազմական շոկի պայմաններում հանրային լայն շերտերի համար գերակշռում էր «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի շուրջ անորոշության զգացումը, և ոչ թե ռացիոնալ պատասխաններ գտնելու ցանկությունը։

Այժմ, երբ 2020թ-ի նոյեմբերի 9-ից շուրջ 1,5 տարի է անցել, երբ բոլորս ականատեսն ենք եղել դրանից հետո կանգ չառնող շարունակական ձախողումներին, երբ կանգնած ենք մոտալուտ նոր և ավելի կործանարար փլուզումների առջև, «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցադրումը ոչ միայն չի կորցրել իր ակտուալությունը, այլ նոր բովանդակություն է ստացել։

Իշխանություններն այսօր էլ շարունակում են այս հարցում իրենց ավանդական մանիպուլյացիաները, հանրային դժգոհության և ընդվզման նոր ալիքը փորձում են կրկին պարպել «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի շուրջ անբովանդակ քննարկումներով։

Գործող իշխանությունները փորձում են այդ հարցի պատասխանը բերել շատ պարզունակ մի հարթություն, հանրությանը համոզելով, թե իրենց և առաջարկվող «խաղաղության դարաշրջանի»  այլընտրանքը պատերազմն է․ ընդդիմախոսներից պարբերաբար պահանջում են հստակ ներկայացնել, թե ինչ կանեն իրենք, եթե գան իշխանության։

Ընդ որում, հարցադրումները նույնպես մանիպուլյատիվ են․ «արդյո՞ք կչեղարկեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը», «արդյո՞ք կհրաժարվեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից», «արդյո՞ք ուժային մեթոդներով ադրբեջանցիներին դուրս կբերեք ՀՀ ինքնիշխան տարածքից», «արդյո՞ք կճանաչեք ԼՂ անկախությունը» և այլն։

Իհարկե, հաշվի առնելով բազմաթիվ անորոշությունները, տարածաշրջանում և աշխարհում ստեղծված անկայուն իրադրությունը, թշնամական պետությունների անկանխատեսելի վարքագիծը, շատ դժվար է կոնկրետ պատասխաններ տալ վերացական հարցադրումներին, սակայն ի տարբերություն հետպատերազմյան սկզբնական փուլին, այժմ գոնե հնարավոր է բովանդակային և հիմնավորված պատասխան տալ ոչ պակաս կարևոր՝ «ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցադրմանը։ Մեծ հաշվով այս հարցի պատասխանները հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել նաև «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանի վերաբերյալ։

Ուստի, հիմնվելով բացառապես փաստերի և ռացիոնալ եզրահանգումների վրա, փորձենք հասկանալ, թե Արցախյան հակամարտության շուրջ ինչ կլիներ, եթե գործող վարչակարգը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, հեռանար արտահերթ ընտրություններից հետո, և ի վերջո ինչու է կարևոր, որպեսզի վերջիններս հեռանան գոնե հիմա, երբ արդեն բացահայտորեն խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու՝ նույն է թե արցախահայությանը գիտակցաբար հայրենազրկման տանելու հեռանկարի մասին։

Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՆԻԿՈԼԸ ՀԵՌԱՆԱՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ՀԵՏՈ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հայկական կողմի համար իրական մղձավանջ էր, դրա գրեթե ոչ մի կետում արտացոլված չէր Հայաստանի և Արցախի շահը. նույնիսկ մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեցող հումանիտար հարցերի վերաբերյալ արձանագրումներն այնքան անհեռատեսորեն էին կազմված, որ Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես գերիների մասով։

Պատերազմից հետո Հայաստանում տիրում էր այն տրամադրությունը, որ տեղի է ունեցել վատթարագույնը և դրանից ավելի կործանարար զարգացումներ այդ պահին դժվար էր պատկերացնել։ Միայն շատ քչերն էին հասկանում և բարձրաձայնում, որ չնայած հայտարարության իրոք ողբերգական բովանդակությանը, դրա հեղինակների և պատասխանատուների հետագա պաշտոնավարումը անխուսափելիորեն բերելու էր էլ ավելի մեծ ողբերգության և կորուստների։ Միաժամանակ որոշ փորձագետներ համոզված էին, որ նույնիսկ այդ պայմաններում դեռ հնարավոր էր փրկել Հայաստանի և Արցախի դեմքը, հնարավորինս արժանապատվորեն դուրս գալ ստեղծված իրավիճակից և փակել պարտության էջը ։
Իշխանության միակ «հակափաստարկն» այն էր, թե արդյոք իրենց հեռանալուց հետո նոր իշխանությունները պատրաստվում են հրաժարվել իրենց մեղքով ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից։ Այսպիսով մի կողմից դեռևս պատերազմում պարտության շոկը չհաղթահարած հասարակությանը վախեցնում էին նոր պատերազմնի սպառնալիքով, մյուս կողմից բոլոր ընդդիմախոսներին պիտակավորում որպես «ռևանշիստներ»՝ իրենց շուրջն ապահովելով ներքին և արտաքին որոշակի կոնսոլիդացիա։ Սակայն հետադարձ հայացք գցելով նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին, կարելի է վստահաբար պնդել, որ եթե այդ ժամանակ իշխող քաղաքական ուժն առաջնորդվեր ոչ թե նեղ քաղաքական, այլ ազգային շահերով, պետության ղեկը զիջեր պարտության հետ չասոցացվող ցանկացած այլ ուժի, հնարավոր կլիներ կանխել մի շարք բացասական զարգացումներ, որոնք այսօր ցավոք կայացած իրողություններ են։

Եթե Փաշինյանը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, հնարավոր կլիներ՝
. Երկարաձգել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Քարվաճառի, Լաչինի և Աղդամի շրջանների հանձնման ժամկետները՝ կապված նոր իշխանության ձևավորման խնդրի հետ, կամ առնվազն դրանց հանձնումը փոխկապակցել բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցի հետ։
. Փորձել Լաչինի, Քավաճառի շրջանների հանձնումը պայմանավորել ՀՀ սահմանների անվտանգային երաշխիքների հետ՝ ապառազմականացված գոտի, սահմանների երկայնքով բուֆերային շերտ և այլն։Կարելի էր այդ ժամանակ առաջ քաշել սահմանի այդ հատվածներում հայելային հետքաշման և միջազգային վերահսկողության գաղափարը, երբ հայ-ադրբեջանական շփման գիծը տարբեր հատվածքներում խախտված չէր լինի՝հօգուտ Ադրբեջանի։
. Նախքան Քարվաճառի հանձնումը լուծել Դադիվանքի խնդիրը․ հաշվի առնելով նրա ոչ մեծ հեռավորությունը հայկական վերահսկողության տակ մնացող տարածքից, կարող էր առաջարկվել տարածքների փոխանակում, կամ վանքի տարածքում չեզոք գոտի՝ խաղաղապահների վերահսկողության ներքո։
. Նախքան Լաչինի շրջանի հանձնումը լրացուցիչ երաշխիքներ ստանալ միջանցքի անխափան գործունեության վերաբերյալ՝ մասնավորապես Հայաստանից Արցախ գազատարի, այլ ենթակառուցվածքների անվտանգության, նոր կառուցվելիք ճանապարհի կոորդինատների, Բերձորի, Աղավնոյի և մի շարք այլ բնակավայրերի հետագա ճակատագրի վերաբերյալ և այլն։
. Ձեռնպահ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված ցանկացած այլ տարածքի հանձնումից Ադրբեջանին (օրինակ Զանգելանի և Կուբաթլուի հանձնումը), կամ այդ շրջանների հանձնումը կապել նախկին ԼՂԻՄ օկուպացված տարածքների դեօկուպացիայի հետ՝ Հադրութ, Շուշի։
. Ձեռնպահ մնալ բանավոր պայմանավորվածություններից։ Նույնիսկ եթե ուժի սպառնալիքով պարտադրվում էր հանձնել Զանգելանն ու Կուբաթլուն, ապա դա պետք է արվեր գրավոր պայմանագրով, փոխզիջումների հիման վրա՝ ապահովելով առնվազն ՀՀ ճանապարհների՝ Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն անվտանգությունը և մեզ համար առավել ձեռնտու բնագծերի պահպանումը։
. Երաշխավորել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը և այնտեղ հայկական ԶՈՒ անվտանգությունը՝ ռուս խաղաղապահների հետ գրագետ համագործակցության միջոցով, չկորցնել վերահսկողությունը Արցախի համար ռազմավարական կարևորություն ունեցող այդ տարածքների նկատմամբ։
. Ձեռնպահ մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող բնակավայրերում(Շուռնուխ) Ադրբեջանին որևէ տարածք զիջելու անհեռատես քայլերից՝ առավել ևս քանի դեռ տեղի չի ունեցել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։
. Արցախի տարածքներից հետ քաշվող զորքերը տեղակայել այնպիսի բնագծերում, որպեսզի հետագայում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների ժամանակ առնվազն փոխզիջումների և բանակցություններում որոշակի ճկունության տեղ մնար, ամրանալ գոնե ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում(օրինակ Սև լճի, Վերին Շորժայի հատվածները)։
. Վերականգնել հանրային համերաշխությունը և ապահովել աշխարհասփյուռ հայության համախմբումը Արցախի հիմնախնդրի արդար լուծման հարցի շուրջ։
. Վերականգնել բանակի մարտական ոգին՝ ստանձնելով պարտության քաղաքական պատասխանատվությունը, այլ ոչ թե բոլոր ձախողումների մեղքը բանակի և հրամանատարության վրա գցել։
. Կարճ ժամանակում ապահովել զոհվածների ավանական ցանկերի ամբողջական հրապարակումը՝ փակելով այդ հարցում կասկածների և անորոշությունների դաշտը։
. խուսափել նախքան բոլոր գերիների վերադարձը Ադրբեջանի հետ ցանկացած այլ հարցի շուրջ ցանկացած ձևաչափով հանդիպումներից և քննարկումներից՝ այդ թվում հունվարի 11-ի  և հետագա հանդիպումներից։
. Արագ տեմպերով վերականգնել բանակի ռազմական պոտենցիալը՝ սպառազինություն, անձնակազմ, ենթակառուցվածքներ, այդ հարցում իրականացնել ավելի կոշտ քաղաքականություն, այլ ոչ թե ԶՈՒ թվակազմը, ժամկետայինների ծառայության ժամկետը կրճատելու քարոզչություն։ Ապահովել բոլոր փորձառու զինվորականների համախմբումը՝ անկախ քաղաքական հայացքներից, նրանց ներուժի ճիշտ կառավարումը։
. ՀՀ վարչապետի և իշխանության այլ ներկայացուցիչների մակարդակով կասկածի տակ չդնել Շուշիի հայկական լինելը։
. Խուսափել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված այլ պարտավորություններից, օրինակ 1-ին պատերազմում զոհված ադրբեջանցիների դիերի, ականապատման քարտեզների հանձնում։
. Առհասարակ չբացել և քննարկման առարկա չդարձնել այսպես կոչված «անկլավների» հարցը։
. Արցախի հարցի և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ցանկացած բանակցություն անցկացնել բացառապես ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո, լիարժեքորեն վերականգնել համանախագահության ձևաչափը, այս հարցում համակարգված աշխատանք տանել ՌԴ հետ։
. Բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնել Արցախի առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի հարցը։
. Հետամուտ լինել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, տարբեր միջազգային կառույցների  հայտարարություններում պահպանվեն ԼՂ հարցի կարգավորման հավասարակշռված մոտեցումները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքների հիշատակումը։
. Հնարավորինս նպաստավոր ձևով ներկայացնել նախապատերազմյան բանակցային գործընթացի բովանդակությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալով, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լեգիտիմ չէ, այլ ոչ թե անընդհատ քննադատել բանակցային ժառանգությունը՝ այդ թվում Մադրիդյան սկզբունքները՝ ի վերջո դրանք դուրս մղելով բանակցային գործընթացից։
Վերոհիշյալ իրողություններից յուրաքանչյուրը, եթե այլ ելք ունենար, քան այն, ինչ ունենք այսօր, Հայաստանն ու Արցախը այդքան ողբերգական վիճակում չէին լինի։

Շարունակելի...»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}