Բեռլինում հրկիզել են սեռափոխության մասին օրենքը պաշտպանող նախարարի գրասենյակը
Գերմանիայի ընտանիքի հարցերով նախարար Լիզա Պաուսի գրասենյակը Բեռլինում հրկիզվել է անհայտ անձանց կողմից, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ նշելով, որ ընթանում է հետաքննություն։
«Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը գերմանական Բունդեսթագի պատգամավոր և ընտանիքի հարցերով դաշնային նախարար Լիզա Պաուսի ընտրատարածքում գտնվող գրասենյակի, ինչպես նաև Բեռլինի շրջանում Կանաչների կուսակցության գրասենյակի վրա հարձակում է իրականացվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, բայց զգալի վնաս է հասցվել։ Վնասի չափը դեռ պարզված չէ»,- հայտնել են կուսակցությունից՝ հավելելով, որ «պետական անվտանգությունն արդեն հետաքննություն է սկսել այս միջադեպի առնչությամբ»։
Լիզա Պաուսը առաջադրվել է Գերմանիայի ընտանեկան հարցերի, տարեցների, կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում ապրիլին՝ իր նախորդի՝ Աննա Շպիգելի սկանդալային հրաժարականից հետո։
Հունիսին Պաուսը, Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանի հետ միասին, հանրությանը ներկայացրեց «ինքնորոշման մասին» վիճահարույց օրինագիծ՝ ընդլայնելու Գերմանիայի քաղաքացիների սեռը փոխելու հնարավորությունները:
Այսպիսով, օրինագծի համաձայն՝ քաղաքացիները կարող են ինքնուրույն սեռի փոփոխության միջնորդություններ ներկայացնել ԶԱԳՍ՝ առանց նախկին պարտադիր բժշկական եզրակացությունների, մասնավորապես՝ հոգեբուժական։ Այս իրավունքները տարածվում են դեռահասների վրա՝ սկսած 14 տարեկանից՝ ծնողների համաձայնությամբ կամ անչափահասների գործերով դատարանի որոշմամբ։ Անձնագրում սեռը հնարավոր կլինի փոխել ամեն տարի։
Օրինագիծը քննադատության է ենթարկվել ինչպես Գերմանիայի գիտական հանրության, այնպես էլ բնակչության շրջանում։ Գերմանիայի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին դեմ է այս նախաձեռնությանը, գրեթե կեսը՝ դեմ այն հատվածին, որը վերաբերում է 14 տարեկանից դեռահասների լիազորությունների ընդլայնմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան