«Հրապարակ». Ում աջակցությամբ է ՔՊ-ն տարածքային խորհուրդները ձևավորում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ն շարունակում է սեպտեմբերյան համագումարին ընդառաջ տարածքային խորհուրդների ձևավորումը։ Պարզվում է՝ «նախկինների» աջակցությանն են դիմում ոչ միայն համապետական ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այլև անգամ ընդունում են ՔՊ և ղեկավար կազմում ընդգրկում:
Դիցուք, Արթիկում ՔՊ տարածքային խորհրդի ղեկավար է ընտրվել Անանիկ Ոսկանյանը, ով գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է, ում շնորհիվ վերջին ընտրություններում ՔՊ-ն կարողացավ հաղթել Արթիկում։
Հիշեցնենք, որ ԵԿՄ-ի հայտնի Անանը նախկին իշխանությունների օրոք քավորի շնորհիվ է մեծ ազդեցություն ու կապեր ձեռք բերել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան