ՌԴ դեսպանատունը «ցինիկ նյութերի» հարցով դիմել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին այս տարվա օգոստոսի 14-ի դեպքերին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ողբերգության ներգրավվածության մեջ։
Մենք սա համարում ենք ուղղակի սադրանք նման ակնարկների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից, որոնց նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։
Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն, այդ թվում՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանություններ հնչեցնելուն։
Համապատասխան գրությունը դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին»։
Հաղորդագրության մեջ չի մանրամասնվում, թե որ հրապարակումների մասին է խոսքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան