Հետո՝ չփորձեք ուշացած արդարադատության մեղքը բարդել այլոց վրա․ Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած առերևույթ դժբախտ պատահարի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող գործընկերներիս մի խորհուրդ՝ արդյունավետ նախաքննության ապահովման նպատակով անհապաղ պետք է լուծել դյուրավառ նյութերի փաստացի ներկրումն ու պահպանումն իրականացրած անձի (կազմակերպության ղեկավարի) քրեական հետապնդման և խափանման միջոցի հարցը։
Նույնիսկ բաց երկնքի տակ առկա ապացույցները լիարժեք բավարար են նշված դատավարական գործողությունների իրականացման համար, հետո՝ ամիսներով կամ տարիներով փորձագիտական եզրակացություններին սպասելով՝ չփորձեք ուշացած արդարադատության մեղքը բարդել այլոց վրա։
Շատ լավ եք հասկանում, թե ինչ եմ ասում …. այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնեական լծակների օգտագործման»։