ՔԿ-ն հորդորում է չօգտագործել «Սուրմալու»-ից գնված հրավառության նյութերը և ներկայացնել ոստիկանություն
ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:
«Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ»,- նշված է Քննչական կոմիտեի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի, դրան հաջորդած հրդեհի ու փլուզման հետևանքով 16 մարդ է զոհվել, դեռևս 2 մարդ անհետ կորած է, 5 մարդ հիվանդանոցում է։
Զոհերի թվում են հնգամյա Մարատն ու նրա հղի մայրը։
«Սուրմալու»-ի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ի հիշատակ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանում և Արցախում երկօրյա սուգ է հայտարարված, իջեցված են դրոշները։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները պայթյունի վայրում թողնում են ծաղիկներ, մոմեր, խաղալիքներ
- Ղազինյան. Ի՞նչ մեգա շահեր են բախվել Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի կրակի ու ծխի ներքո
- Արցախում հայտարարվել է սուգ
- «Սուրմալու»-ի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ
- Դատախազություն. Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան
- Քննիչներն ու փորձագետները սկսել են իրականացվել դեպքի վայրի մասնակի զննություն․ Դատախազությունը՝ «Սուրմալու»-ի գործի մասին
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնվում է 4 քաղաքացի
- «Սուրմալու»-ում պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, անհետ կորածներինը՝ 8-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա