Հասարակություն 17:42 17/08/2022 Հայաստան

Դիրքերում այրվածքներ ստացած զինվորը 5 ժամ օգնություն չի ստացել

Forrights.am-ը գրում է.

«Ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը Սիսիանի դիրքերում մեկ ամիս առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին,  այրվածքներ ստացավ, ինչի հետևանքով էլ հուլիսի 26-ին մահացավ։

Սուրեն Պապիկյանի ղեկավարած Պաշտպանության նախարարությունը, սակայն, որևէ պարզաբանում դեպքի վերաբերյալ չի ներկայացրել։ Սգակիր Պողոսյանները, որ որևէ կերպ չեն հաշտվում 19-ամյա Պալյանի մահվան հետ, վշտացած են նաև պետական գերատեսչությունների վերաբերմունքից։ «Անփույթ ու անպատասխանատու են»,- ասում են Պալյանի ծնողները և նշում, որ հուլիս 16-ի լույս 17-ի գիշերը ժամը 2։00-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի մասին տեղեկացել են միայն հուլիսի18-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում։

Պալյանի այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ոչ Պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ոչ տարածքային զինկոմիսարիատը։ «Զինակից ընկերներից՝ զանգի միջոցով, իմացանք, որ դեպքը պատահել է»,-ասաց հայրը՝ Ջիվան Պողոսյանը։

«Ոչ մի հրամանատար, ոչ մի աֆիցեր մեզ ոչ մի բան չի ասել։ Շուտ ասեին, գուցե ես շուտ հասնեի, իմ էրեխուն փրկեի»,-նշում է Պալյանի մայրը՝ Գալյա Այվազյանը։

Ուշագրավ է, որ նախարարությունը դեպքի մասին պաշտոնապես հաղորդել է միայն դեպքից 8 օր անց՝ հուլիսի 25-ին։ Գերատեսչությունը հայտնել էր, որ Պալյանը ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ է ստացել։

Թե ինչո՞ւ ՊՆ-ն դեպքի մասին Պողոսյաններին պատշաճ չի տեղեկացրել կամ ինչո՞ւ է պաշտոնական հաղորդագրությունն այդքան ուշ տարածել, որևէ բացատրություն չկա։ Պն-ն հուլիսի 26-ին նաև զինվորի մահվան լուրը ուշացումով հայտնեց, երբ արդեն լրատվամիջոցները հրապարակել էին այդ տեղեկությունը։

Նշվում է, որ Պալյանն այրվածքներ է ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Ծնողների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ին՝ Պալյանի հանգստի ժամին։ Այրվածքներ ստանալուց հետո, երբ Պալյանը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կետրոն՝ 3-4 օր ծնողների հետ շփման մեջ է եղել, նրանց որոշակի մանրամասներ է փոխանցել։

«Լսել եմ, որ դոմիկի դուռը ներսից չեն կարողացել բացել։ Շատ դժվար է դուռը բացվել, դրսից պետք է բացեին, որ էրեխեքը դուրս գային։ Մեր տղան պատմում էր, որ ինքնուրույն է վառվող դոմիկից դուրս եկել՝ իր ոտքով, ամենավերջինը։ Իր հագուստն ամբողջությամբ վառվել է մարմնի վրա։ Եթե պատերազմ լիներ իմ Պալյանս հետը 10 հոգու կտաներ (նկատի ունի թշնամի), բայց այսպե՞ս մահ։ Ես չէի պահել-մեծացրել, որ իմ էրեխեն կրակի բաժին դառնար»,-ասում է մայրը։

Պալյանի ծնողները սարսափելի մանրամասներ են ներկայացնում, թե ինչպես այրվածքներ ստացած որդին շուրջ  5 ժամ առաջին բուժօգնություն չի ստացել։ Ըստ նրանց՝ ժամը 2-ին այրվածքներ ստացած Պալյանը մինչև առավոտյան ժամը 06:00-07:00-ի հատվածում սպասել է բուժօգնության, քանի որ դիրքերից հնչող ահազանգին ժամեր շարունակ արձագանքող չի եղել։

«Ուշացումով հասցրել են Սիսանի հոսպիտալ, հետո Երևանի հիվանդանոց։ Մենք խիստ կասկածում ենք, որ առաջին օգնություն է ցուցաբերվել։ Առաջին օգնություն այնտեղ ընդհնարապես չի եղել, առաջին օգնության պարագաներ չեն եղել։ Չեն կարողացել կապի դուրս գալ, կապ չեն ունեցել, քնած են եղել մարդիկ։ Ոչ սվյազ են ունեցել, ոչ аптечка են ունեցել, ոչ բալոնչիկներ են եղել, հեչ բան չեն ունեցել»,-միմյանց լրացնելով պատմում են ծնողները։

Մոր՝ Գալյա Այվազյանի խոսքով էլ ծառայակիցները Պալյանի վրայի կրակը փորձել են ջրի և հողի միջոցով հանգցնել։  «Էրեխու վրայի կրակը մարվել է հողով և ջրով։ Մարմնի ինֆեկցիան անցել է հողից ու ջրից»,-ասում է մայրը և շարունակում, որ տղային հոսպիտալ տեղափոխել ոչ միայն ուշացումով, այլ նաև այրվածքից ստացած վերքերը խորացնելով։

«Իրեն տեղափոխել են «Վիլիս» մեքենայով՝ առավոտյան ժամը 06:00-07:00-ի հատվածում։ Նստել է մինչև առավոտվա ժամը 06:00-06:30-ը՝ դիմանալով ցավերին։  Իմ տղայի բերանի բառերն եմ ասում։ Պատկերացնո՞ւմ եք «Վիլիսի» մեջ այդքան այրվածքով նստել է՝ վերքերը տրորվելով։ Էրեխուս ամբողջ դեմքը, իրանը, որովայնը, վերին և ստորին վերջույթներն այրված տեղափոխել են «Վիլիսով»՝  պոստից մինչև Սիսիանի հոսպիտալ։ Պոստն էլ գտնվում է 3700 մետր բարձրության վրա՝ ամենաբարձր պոստն է, Ծղուկի (լեռ Սյունիքի մարզում) պոստն է»,-ասաց մայրը։

Ինչո՞ւ Պալյանին, գոնե Սիսիանից ուղղաթիռով չեն տեղափոխել Երևան, այս հարցի պատասխանն են ակնկալում ստանալ ծնողները։  «Սիսիանի հոսպիտալից տեղափոխությունը չէ՞ր կարելի կատարել ուղղաթիռով, մեր պետության ուղղաթիռերն ինչի՞ համար են, հաճույքների՞»,-հարցնում է Պալյանի մայրը։

Ոչ Այրվածքաբանության ազգային կենտրոն, ոչ էլ Ազատան համայնք, որտեղ բնակվում են Պողոսյանները, նրանց Պաշտպանության նախարարը չի այցելել։ Պալյանի հայրը որդու մահվան մեղավոր և պատասխանատու համարում է Սուրեն Պապիկյանին՝ շեշտելով, որ միջադեպը եղել է նրա անփույթ կառավարման հետևանքով։

«Ամենաառաջին մեղավորը մեր պաշտպանության նախարարն է, ինքը պետք է ինձ պատասխան տա։ Իմ էրեխեն 10 օր պառկած է եղել հիվանդանոցում, նախարարության կողմից անտարբեր վերաբերմունք է եղել։ Չեն այցելել։ Էրեխուն արյուն է պետք եղել՝ ժամանակին չեն հասցրել, դեղ է պետք եղել՝ ժամանակին չի հասցվել։ Սրա համար իրենք պետք է պատասխան տան՝ մինչև վերջ։ Առաջին պատասխանատուն նախարարն է։ Ինքը պետք է իմ հարցերին պատասխան տա։  Ես իմ էրեխուն առողջ ուղարկել եմ բանակ, պատերազմի պայմաներում չի մահացել։ Եթե իմանամ, որ թուրքը խփած լինի․․․․»,- ասում է հայրը և շեշտում, որ պաշտպանության նախարարության բոլոր օղակները՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ թերացել են։

Ծնողները ստիպված են եղել ծանր վշտին զուգահեռ Պալյանի՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ընթացքում նրա համար անհրաժեշտ դեղորայքի ու այրման խնդիրներով զբաղվել։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Պողոսյաններին այցելել են դեպքից 8 օր անց»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարը՝ forrights.am-ի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}