Բաբկեն Հարությունյան. Կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավը սկսեց պայթյունի վայրից
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, արձագանքելով ողբերգության վայրում սգո օրով Տիգրան Ավինյանի արած հայտարարությանը, գրում է.
«Տիգրան Ավինյանը քիչ առաջ Սուրմալուում հայտարարել է, որ այդտեղ այցելել է նաև որպես ՔՊ–ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։
Իշխանություն կոչվածը Երևանում արդեն հայտարարե՞լ է ընտրություն անցկացնելու մասին, և կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավը սկսեց պայթյունի վայրից։
Մի հարց էլ վերջում. Կարո՞ղ է Ավինյանը վստահ է, որ Նիկոլն իրեն էլ է գցելու, դրա համար մի քայլ շուտ փորձում է ինքն իրեն ապահովագրել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան