44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 22 տարեկան
44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի ծննդյան օրն է, այսօր նա կդառնար 22 տարեկան։
Մխիթարը ծառայել է Հադրութում։ Երբ սսկվեց պատերազմը, նրան ընդամենը 3,5 ամիս էր մնացել, որ ավարտեր ծառայությունն ու տուն վերադառնար։
Դպրոցն ավարտելուց հետո 2018 թվականին Մխիթարը բարձր միավորներով ընդունվել էր Ռուս-հայկական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։ Մի քանի ամիս հետո՝ 2019 թվականի հունվարի 17-ին, զորակոչվել էր բանակ։ Պատերազմի առաջին օրից նա մասնակցել էր մարտական գործողություններին։
Դասակի հրամանատարի զոհվելուց հետո, որպես դիրքի ավագ՝ Մխիթարն իր վրա էր վերցրել մարտը ու մինչև վերջ պայքարել:
Որդու հետ ընտանիքի անդամները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 30-ին։ Հոկտեմբերի 1-ին «Կարախամբեյլի» կոչվող տեղամասում հերթական հրթիռակոծության ժամանակ Մխիթարն ու զինակից ընկերը՝ Հայկ Սահակյանը անմահացել են՝ իրենց ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին լույս աշխարհ է եկել Մխիթար Գալեյանի եղբայրը: Երեխային անվանակոչել են եղբոր անունով՝ Մխիթար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան