Քաղաքացիները պայթյունի վայրում թողնում են ծաղիկներ, մոմեր, խաղալիքներ
«Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ քաղաքացիներն այսօր ի հիշատակ պայթյունի հետևանքով անմեղ զոհերի թողնում են ծաղիկներ, մոմեր, խաչեր, խաղալիքներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի, դրան հաջորդած հրդեհի ու փլուզման հետևանքով 16 մարդ է զոհվել, դեռևս 2 մարդ անհետ կորած է, 5 մարդ հիվանդանոցում է։
Զոհերի թվում են հնգամյա Մարատն ու նրա հղի մայրը։
Այս պահին էլ տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ի հիշատակ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների Հայաստանում և Արցախում երկօրյա սուգ է հայտարարված, իջեցված են դրոշները։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան. Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված եղբոր թոռան մասին
- «Սուրմալու»-ի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ
- Դատախազություն. Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան