Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան. Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված եղբոր թոռան մասին
Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանն իր եղբոր թոռնիկն է։
««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև եղբորս ավագ թոռը՝ 22 տարեկան Վաչագանս: 44 օրյա պատերազմի մասնակից:
Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես...», - գրել է նա։
Նա նաև նշել է, որ Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու»-ի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ
- Դատախազություն. Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան
- Հայաստանում սուգ է
- Քննիչներն ու փորձագետները սկսել են իրականացվել դեպքի վայրի մասնակի զննություն․ Դատախազությունը՝ «Սուրմալու»-ի գործի մասին
- «Սուրմալու»-ում պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, անհետ կորածներինը՝ 8-ի