ԱՄՆ ներխուժումից հետո Աֆղանստանը դարձել է թմրանյութերի լաբորատորիա. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի ռազմական ներկայության 20 տարիների ընթացքում Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը աճել է 40 անգամ, երկիրը դարձել է խոշորագույն «մետամֆետամինային լաբորատորիա»։ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը:
«Այդ երկրում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների քսանամյա ներկայության ընթացքում Աֆղանստանը վերածվել էր թմրանյութերի պետության. 2001 թվականից ի վեր օփիատների ապօրինի արտադրությունն աճել է գրեթե 40 անգամ»,- ասել է Տարաբրինը:
2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբները (Թալիբան շարժումը) ուժեղացրեցին իրենց հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է։ Մինչև օգոստոսի վերջ Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ զինվորականների պաշտպանության ներքո, տեղի էր ունենում արևմտյան երկրների քաղաքացիների և նրանց հետ համագործակցած աֆղանների զանգվածային տարհանում։
Օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ տալով Աֆղանստանում ԱՄՆ-ի և կոալիցիայի շուրջ 20 տարվա ռազմական ներկայությանը: Սեպտեմբերի սկզբին հրապարակվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը՝ Մոհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է