Լոնդոնի քաղաքապետը նախազգուշացրել Է տնտեսական ճգնաժամի պատճառով հանցագործությունների հնարավոր աճի մասին
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը նախազգուշացրել է մայրաքաղաքում հանցավորության պոտենցիալ աճի մասին՝ Մեծ Բրիտանիայի կյանքի ծախսերի ավելացման ֆոնին, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Guardian-ին։
Քաղաքապետը նշել է կրակոցներն ու դանակով հարձակումները որպես ամենատարածված հնարավոր հանցագործությունները, քանի որ կյանքի թանկացումը կարող է ստիպել երիտասարդներին ավելի հաճախ միանալ բանդաներին, գրում է թերթը:
Ըստ Խանի՝ Լոնդոնում կրակոցների ավելի քան 50%-ը և սպանությունների գրեթե 25%-ը կատարվում են խմբավորումների կողմից։
«Ես անհանգստացած եմ այս ամառ բռնության աճով, քանի որ կյանքի ծախսերի աճը ուժեղանում է և կարող է ի չիք դարձնել այն առաջընթացը, որին մենք հասել ենք բռնի հանցագործությունների դեմ պայքարում», - ասել է քաղաքապետը:
Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ ապրիլին երկրում տարեկան գնաճը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 1982 թվականի մարտից ի վեր՝ 9%՝ մեկ ամիս առաջվա 7%-ի դիմաց: Սպառողական գներն ապրիլին աճել են 2,5%-ով՝ մարտի 1,1% աճից հետո։ 1982 թվականի մարտին Մեծ Բրիտանիայում գրանցվել է 9,1% գնաճ։
Իսկ այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ գնաճը հասել է 10,1 տոկոսի։