Մարկ Արեն. Իմ իղձն է, որ վաղվա Հայաստանը դառնա աշխարհում առաջին հանճարեղ մարդկանց երկիրը
Հայտնի գրող Մարկ Արենը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալոց Սուրամալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո կամավորական գործին լծված մարդկանց, գրում է.
«Վերջերս ելույթ ունենալով ԱՅԲ դպրոցի շրջանավարտների առջև ասացի ներկաներին հետևյալը.
«Մոցարտը հանճարեղ երաժիշտ էր, Շեքսպիրը՝ հանճարեղ բանաստեղծ իսկ Նյուտոնը՝ հանճարեղ գիտնական։ Սակայն նրանք հանճարեղ մարդիկ չէին։ Նրանք սովորական մարդիկ էին, ովքեր օժտված էին հանճարեղ երաժշտական, գրական կամ գիտական հատկանիշներով։
Իսկ հանճարեղ մարդը նա է, ով օժտված է հանճարեղ մարդկային հատկանիշներով։ Ձեզանից քչերը կդառնան հանճարեղ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ կամ գիտնականներ։ Բայց բոլորդ կարող եք դառնալ հանճարեղ մարդիկ, եթե դաստիարակեք ձեր մեջ մարդկային հանճարեղ հատկանիշները, որոնք հայտնի են մեզ բոլորիս:
Ժամանակին Հայաստանը դարձավ աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը։ Եվ ահա, իմ իղձն է, որ վաղվա Հայաստանը դառնա աշխարհում առաջին հանճարեղ մարդկանց երկիրը։ Մենք հնարավորություն չունենք դառնալ համաշխարհային առաջատարը Ամերիկայի, Ռուսաստանի կամ Չինաստանի հետ մեկտեղ։ Բայց ունենք հիանալի հնարավորություն դառնալ աշխարհի առաջնորդը։ Դրա համար ընդամենը պետք է, որ մեզանից յուրաքանչյուրը զարգացնի իր մեջ մարդկային հանճարեղ հատկանիշները...
Ոմանք ինձ կհամարեն ուտոպիստ, ես վաղուց համակերպվել եմ դրա հետ։ Սակայն նայելով այս տղաներին, ովքեր մոռանալով հոգնածության մասին, Ատլանտների պես տեղահանում են բետոնի հսկա կտորներ, որպեսզի շուտ հասնեն նրանց, ովքեր հնարավոր է դեռ կենդանի են Սուրմալու փլատակների տակ, ես համոզվեցի, որ կան Մարդիկ, ովքեր օրինակ կծառաեն բոլորիս համար»։
Հարակից հրապարակումներ`
- «987». Մարկ Արենի նոր վեպը` հայուհի Աննայի և Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունման պատմության մասին
- Մարկ Արենը գիրք է գրում 44-օրյա պատերազմի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին