Ռուդոլֆ Խառատյան. Ցավում եմ հայկական արվեստի համար
Բալետի արտիստ, պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը գրում է.
«Ցավում եմ հայկական արվեստի համար:
Ցավում եմ, որ մեր Օպերային թատրոնում 60-ականների մտածելակերպ ներկայացնող խաղացանկի պատճառով երիտասարդ կատարողները չեն կարողանում դրսևորել և իրագործել իրենց պոտենցիալը:
Թատրոնի խնդիրը Հայաստանը տանելն է աշխարհի զարգացման ճանապարհով, հետևել առաջավոր ստեղծագործողների և մտավորականների օրիանկներին, համաշխարհային տենդեցներին, այլ ոչ թե հետ գնալ դեպի սովետական հնամաշ նոստալգիան:
Ցավալին այն է, որ այնքան պարզ է թատրոնի վերցրած այս ուղղությունը, որ սկսում ես կասկածել, արդյոք սա մտածվա՞ծ է, թե՞ ոչ:
Պարոնայք, երկիրը վստահել է ձեզ ձևավորել հայ ազգի զգացմունքային և մտավոր աշխարհը, իսկ դուք տանում եք նրանց դեպի 60-ականներ:
Ինչո՞ւ, ո՞րն է նպատակը:
Շարունակելի…»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան