Սուրմալուի պայթյունի հետևանքները մթնոլորտային օդում
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել մոտակա տարածքներից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։
Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ, պայթյունի վայրից 5մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 2․3 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2․6 անգամ:
Պայթյունի վայրից 10մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1․5 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 3․3 անգամ:
Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների՝ օգոստոսի 16-17
. Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.6-2․1 անգամ, ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաները՝ 1․8-ական անգամ։
. Նոր Նորք համայնքի մթնոլորտային օդում ազոտի երկոքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․3 անգամ։
Մնացած համայնքների մթնոլորտային օդում գերազանցումներ չեն եղել։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները պայթյունի վայրում թողնում են ծաղիկներ, մոմեր, խաղալիքներ
- «Սուրմալու»-ի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ
- Անհետ կորած քաղաքացիներից մեկը պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ․ փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան