Աղավնոյի բնակիչն այրում է տունն ու Ալիևին խոստանում՝ վերադառնալու են
«Ես իմ տունը վառում եմ, որ հոգիս հանգիստ քնեմ»,-ասում է Աղավնոյի բնակիչն ու հիշեցնում, որ իր եղբայրը զոհվել է հայրենիքի համար։
Ասում է՝ մեղադրանքներից չի վախենում, ով ուզում է, թող մեղադրի։
«Կորցնելու բան չունենք, թուրքը պիտի գա վայելի՞, դա լինելու բան չի, ես եղբայր եմ կորցրել էս հողի համար։ Ես իմ երեխաների հետ պատերազմին եմ մասնակցել։ Ես էս ռեմոնտը արել եմ, ամեն ինչը ստեղծել եմ, որ թուրքը գա, վայելի՞»,-ասում է նա հրապարակած տեսանյութում, մինչ մեկ այլ տղամարդ դյուրավառ հեղուկը լցնում է հատակին ու տանը գտնվող կահույքին ու նշում՝ սրբություն ունեցող հայն այդպես պետք է մտածի։
«Թքել եմ իրենց տված փողի վրա։ Ալիև, մենք գալու ենք, համբերի, ժամանակավոր ենք դուրս գալիս»,-ասում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Աղավնոյի բնկիչները լողում են գետում՝ ասես հրաժեշտ տալիս․․․
- Ես տուն ու հայրենիք չունեմ վաճառելու. Աղավնո գյուղի բնակիչն իր ձեռքով այրեց սեփական տունը
- Ալիևը հրահանգել է՝ Բերձորը, Սուսն ու Աղավնոն բնակեցնել ադրբեջանցիներով
- Զոհրաբյան. Հենց հիմա Բերձորի և Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում
- Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները, որոնք ստիպված են լքել իրենց տները, կարող են դիմել ՄԻԵԴ. Ալվինա Գյուլումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան