«Ժողովուրդ». Կառավարությունն առաջարկում է հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզության աշխատակիցների համար հավելավճար սահմանել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար հավելավճար սահմանել։
Ըստ հիմնավորման՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար օրենքն արդեն իսկ նախատեսում է հավելավճար ստանալու հնարավորություն, սակայն չի նախատեսվել օպերատիվ-հետախուզական գործունեության ստաժը հաշվարկելու և դրա հիման վրա հավելավճար տրամադրելու գործիքակազմ:
Եվ, այսպիսով, առաջարկվում է հնարավորություն տալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց ստանալու հավելավճար՝ ստաժի հաշվարկմամբ: Նախագծերով առաջարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց Հակակոռուպցիոն կոմիտեում՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած յուրաքանչյուր տարվա համար տրամադրել հավելավճար, ինչպես նաև վերականգնել ՀՔԾ նախկին աշխատակիցների՝ դատախազությունում կամ քննչական կոմիտեում ծառայությունը շարունակելու պարագայում ՀՔԾ-ում աշխատած տարիների ստաժի նկատմամբ հավելավճար հաշվարկելու իրավունքը, կարգավորել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա