«Հրապարակ». Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին, ընտրվել է Կոտոլյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին նաև Երևանի Նոր Նորք համայնքում են «Քաղպայմանագրի» տարածքային խորհուրդ ու խորհրդի կազմ ընտրել։
Տեղեկացանք, որ չնայած փակ քվեարկության արդյունքներով մոտ 60 ընտրողի մեջ ամենաշատ ձայները ստացել է Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփը, ով նախկինում Աջափնյակի փոխթաղապետն էր և ՔՊ-ի հնաբնակներից է, սակայն ՔՊ-ականները տարածքային խորհրդի նախագահ են ընտրել քաղաքապետարանի՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, ով ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մտերիմն է։
Այսինքն` Հովսեփ Աղազարյանն ընտրիչների ամենաբարձր ձայներով ընդգրկվել է խորհրդում, սակայն խորհրդի կողմից նախագահ ընտրվել է Կոտոլյանը: Մեզ ասացին, որ Կոտոլյանը 15-20-ով ավելի պակաս ձայն է ստացել, քան Աղազարյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա