«Հրապարակ». Մեր ժողովուրդը ոչ թե խաղաղություն և նվաստացած կյանքի է ձգտում, այլ խրախուսում է պայքարի և արժանապատվության դրսևորման ցանկացած ձև
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱՄՆ-ում հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ դրամահավաք են նախաձեռնել Աղավնոյում իր տունն այրած Արմանի համար: Համացանցում երեկվանից ակտիվ տարածում են դրամահավաքի մասին կոչերը և մեր հայրենակիցներին առաջարկում են միանալ «արժանապատիվ հային» օգնելու գործին:
Հիշեցնենք, որ օրերս Աղավնոյի մի բնակիչ այրեց իր տունը՝ ասելով, թե իրեն պետք չէ փոխհատուցում, ինքը չի վաճառում իր հողն ու տունը, որտեղ ապրել է ամբողջ կյանքում: Իսկ Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը շաբաթներ առաջ Աղավնոյի բնակիչներին հորդորել էր չգնալ նման քայլի, հակառակ դեպքում տուն այրողները պետության կողմից փոխհատուցում չեն ստանա:
Ուշագրավ է, որ սփյուռքի մեր հայրենակիցների համացանցային քննարկումներում շատերն են պատրաստակամություն հայտնել ողջ գյուղի բնակիչների համար դրամահավաք կազմակերպել, միայն թե արժանապատվորեն հեռանան իրենց տներից: Սա խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդը ոչ թե խաղաղություն և նվաստացած կյանքի է ձգտում, այլ խրախուսում է պայքարի և արժանապատվության դրսևորման ցանկացած ձև»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա