Ստեփան Դանիելյան. Այս կառավարությունը մեր երեք հանրապետություններում եղած ամենա ոչ կոմպետենտն է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Հայքը չի կարող լուծել որեւէ մարտահրավեր, որոնք գնալով ավելի են ահագնանում, քանի կա ներկայիս կառավարությունը։ Ինչու։
- Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլեւս փաստ է, բնականաբար չի կարող հանրությանը մոբիլիզացնել դրանց լուծման շուրջ։
- Այս կառավարությունը մեր երեք հանրապետություններում եղած ամենա ոչ կոմպետենտն է եւ ընդունակ չէ գեներացնել ոչ միայն զարգացման հեռանկար, այլեւ դանդաղեցնել ավելի ցած գլորվելու իներցիան, դա էլ է փաստ։
- Այս կառավարությունն իր գործունեության ողջ ընթացքում չի կարողացել ձեւակերպել որեւէ քաղաքական հայեցակարգ, որն իրականության հետ առնչություն ունենա, դա էլ է փաստ։
- Այս կառավարությունը Հայքի միջազգային վարկանիշի նշաձողը իջեցրել է ամենացածր մակարդակի, որ անգամ մեր բնական դաշնակիցները բացահայտորեն տարանջատում են հայ ժողովրդին իշխանությունից ու սկսել են շրջանցելով կառավարությանը դիմել ժողովրդին' պաշտոնական մակարդակում։
- Այս կառավարությունը հակաբնական է, հակատրամաբանական է, հակասոցիալական է։ Սա նույնպես ակնհայտ է։
Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, սակայն այդ պահանջը պետք է ձեւակերպի հանրային կազմակերպված ճակատում։ Ինչու։
Կուսակցությունների սահմանադրական մանդատն ընտրություններին մասնակցելն է մյուս կուսակցությունների հետ մրցելով։ Երբ որեւէ կուսակցություն ակտիվանում է, մյուսները սկսում են խանգարել, դրանում տեսնելով մրցակիցների կողմից իշխանություն վերցնելու փորձ։ Այս հակաբնական կառավարության իշխանության մնալու հիմնական ռեսուրսը հենց դա է։
Հայքում ստեղծված իրավիճակում, երբ պետք է ոչ ընտրական գործընթացի միջոցով շրջել իրավիճակը, դա հնարավոր է միայն ոչ կուսակցական, այլ լայն հանրային ճակատի միջոցով։ Սա էլ է փաստ, բայց բոլորի համար դեռ ակնհայտ»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Երբ այդ ամենը սկսեցինք հասկանալ, պարզվեց, որ արդեն չունենք բանակ, արժանապատվություն
- Ստեփան Դանիելյան. Հայաստանի թիվ մեկ խնդիրը Մահաբերի հեռանալը չի
- Ստեփան Դանիելյան. Քրիստոնեությունը, որպես քաղաքակրթությունն, Արևմուտքում այլևս պարտված է
- Ստեփան Դանիելյան. Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ առաջինն հերթին դիվանագետներին պետք է դատել
- Ժամանակին էր պետք դնել մանդատները․Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Մի խոսքով, հոգևոր ու մարմնական սննդի կոմպլեմենտարիզմ
- Ստեփան Դանիելյան. Հենց միջանձնային մակարդակից է պետք սկսել ելքեր որոնել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի