«Հրապարակ». Քարվաճառը հանձնվում է այն ազատագրած Մոնթեի ծննդյան օրը, իսկ Բերձորը՝ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փաշինյանը թիմին ասել է, թե ամեն ինչ անելու է, որ Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ Աղավնոյի, Բերձորի տարհանումը հետաձգվի: Հիշեցնենք. այդ տարածքների հանձնման վերջնաժամկետն օգոստոսի 25-ն է: Դրանով փորձելու է ոչ միայն ժամանակ շահել և կոմունիկացիաների տեղափոխման գործն առաջ տանել, այլև խուսափել քննադատությունների ալիքից, որը նոր ուժով կծավալվի 25-ից հետո:
Աղավնոն Ադրբեջանին հանձնելու օրը՝ օգոստոսի 26-ը, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրն է։ Ուշագրավ է, որ Արցախը, որպես կանոն, մաս-մաս տրվել է Ադրբեջանի համար նշանակալից օրերին, ինչի համար էլ Փաշինյանին մեղադրում են Ալիևի հետ ուղիղ կապի ու համագործակցության մեջ: Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին` Ադրբեջանի դրոշի օրը, Քարվաճառը՝ Քարվաճառն ազատագրած Մոնթեի ծննդյան օրը, Բերձորը կհանձնվի Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան