Փաշինյանը վիզուալ տեղեկատվությամբ բացառեց ահաբեկչության վարկածը
Սուրմալուում տեղի ունեցած պայթյունի փաստով հարուցված քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում ահաբեկչության։ Կառավարության նիստում հայտարարեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով նիստը վարող Նիկոլ Փաշինյանի հարցին։
«Սակայն այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ դիտավորյալ հանցագործության հանցակազմի առկայության վերաբերյալ»,-ասաց Քյարամյանը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է, չկա վերջնական եզրակացություն, դեպքի վայրից տեսագրություններն ուսումնասիրելով, հասկացել է՝ ակնհայտ է, որ ահաբեչկական գործողությունների տրամաբանությունը բացակայում է։
«Ինչո՞ւ։ Որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»,-ասաց նա։
Քյարամյանն էլ հավելեց, որ քրգործում առկա նյութերն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթի շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Փլատակներից հանված 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը. ԱԻ նախարար
- Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիշատակը
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան