Ադրբեջանցի լրագրողն այցելել է Աղավնո, զրուցել գյուղապետի, Արշակ Զաքարյանի ու մյուս գյուղացիների հետ
Ադրբեջանցի ոչ անհայտ լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը ռուս սահմանպահների ուղեկցությամբ այցելել է Բերձոր, Աղավնո։ Հրապարակած նյութում նա պատմել է, որ դժվարությամբ ու երկար բանակցությունների արդյունք է կարողացել ռուս զինվորականներին համոզել իրեն Աղավնո ուղեկցել։
«Տարօրինակ մարդիկ են այս լրագրողները։ Մի՞թե չէր կարելի համբերել ևս երկու շաբաթ։ Նրանք կազատեն Լաչինն օգոստոսի վերջին»,-ռուս սպայի խոսքերը մեջբերել է ադրբեջանցին։
Բերձորում հանդիպած կարմիր բերետավորի մասին ադրբեջանցին գրում է, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, կարմիր բերետավորները կանչվել այդտեղ՝ հանդարտեցնելու դժգոհ սիրիահայերի բռնկումը։
Ինչևէ, Էյնուլլա Ֆաթուլլաևը հասնում է Աղավնո, զրուցում նաև Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի հետ, որպես թարգմանիչ հանդես է գալիս Արշակ Զաքարյանը։
Զրույցից հետո էլ միջազգային կազմակերպության անդամ ներկայացած ադրբեջանցուն մի հայ զինվոր են կցում, որպեսզի նա կարողանա շրջել Աղավնոյում։
Հարակից հրապարակումներ`
- Խանումյանն անպատասխան է թողնում Աղավնոյի մասին գրավոր հարցերը
- Աղավնոյի բնակիչն այրում է տունն ու Ալիևին խոստանում՝ վերադառնալու են
- Աղավնոյի բնկիչները լողում են գետում՝ ասես հրաժեշտ տալիս․․․
- Ես տուն ու հայրենիք չունեմ վաճառելու. Աղավնո գյուղի բնակիչն իր ձեռքով այրեց սեփական տունը