Պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիները հիմնականում ստացել են կոտրվածքներ, բեկորային քերծվածքներ, այրվածքներ. Ավանեսյան
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին գրանցված պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, որոնցից 58-ը առողջացմամբ դուրս են գրվել։ Կառավարության այսօրվա նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ներկայում 4 քաղաքացի գտնվում են բուժհաստատություններում։ «Նրանց վիճակը գնահատվում է բավարար, առաջիկա օրերին բոլորն ապաքինմամբ դուրս կգրվեն»,- նշեց նա։
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պայթյունի հետևանքով հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածքներ, բեկորային քերծվածքներ, այրվածքներ։ Ըստ նրա՝ բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնություն և հիմնական մասը հենց առաջին օրը, տեղում ստանալու բուժօգնություն, ուղարկվել են տուն։
«Այն քաղաքացիները, որոնք անհրաժեշտություն են ունեցել լրացուցիչ միջամտությունների, վիրահատությունների, ամբողջն իրականացվել է բարեհաջող»,- ընդգծեց նախարարը։
Նշվեց նաև, որ ամբողջ բուժօգնությունն իրականացվել է անվճար՝ պետպատվերի շրջանակում։ «Եթե շարունակական բուժօգնության անհրաժեշտություն լինի, ապա պայթունից տուժածներին դա կտրամադրվի ամբողջությամբ անվճար»,- ասաց Ավանեսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին