
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ, Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել:
«Արցախպրես»-ի թղթակցի զրույցում Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշել է, որ Տիրոջն ուղղված պատարագի միջոցով՝ հոգու փրկության, Տիրոջ փառաբանության և մարդու՝ դեպի Աստված գնացող երևույթն է հաստատվում:Իր խոսքում Սրբազանը կարևորել է Աստծո պարգևածը բազմացնելն ու եկող սերնդին փոխանցելը, որն անհրաժեշտ է իրականացնել ունեցածի նկատմամբ պարտաճանաչ ու բարի վերաբերմունքով: