Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում 2022 թվականի օգոստոսի 20-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության և հանգստի համար:
Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.
«Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության և Սուրբ Երկրի հայ համայնքի անունից ցավակցություններ ենք հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին և հայցում ենք նրանց համար Սուրբ Հոգու մխիթարությունը:
Միևնույն ժամանակ աղոթում ենք վիրավորների շուտափույթ առողջության և ամբողջական ապաքինման համար:
Այսպիսի աղետների հետևանքները հաղթահարելու համար պետք է ազգային միասնականություն ցուցաբերել և կենտրոնացնել մեր ամբողջ ներուժը՝ խուսափելու ապագայի այսօրինակ պատահարներից:
Թող Երկնավոր Հայրն իր երկնքի արքայությանն արժանացնի նրանց հոգիներին»: