Էդգար Ղազարյան. Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«Վարչապետի աշխատակազմին հասցեագրված իմ գրության կապակցությամբ ստացված պատասխան գրությունից ոչ միայն հնարավոր եղավ պարզել, թե ինչքան են սրանք սարսափած մեր օգոստոսի 23-ի նախաձեռնությունից, այլ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է պաշտոնապես վերացնել Հայաստանի Հանրապետությունը։
Առաջին նման քայլով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը հեռացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնական ձևաթղթից` թողնելով միայն «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ»« բառերը։
Հաջողություն կարելի է համարել դեռևս այն, որ զինանշանը դեռևս հայկական է, իսկ բառերը` հայերեն։
Հ.Գ. Այդ գրության բովանդակության և մեր հետագա քայլերի մասին կխոսեմ այսօր երեկոյան ժամը 22:00 Facebook -ի իմ էջից` ուղիղ եթերում»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի