Թուրքիան ու Ղրղզստանը առևտուր կանեն ազգային արժույթներով
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ընդունել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևին: Նախագահական պալատում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ տնտեսական, առևտրային, քաղաքական ու մշակութային հարաբերություններ, գրում է Էրմենիհաբերը։
Համաձայնություն է ձեռք բերվել առևտուրն իրականացնել ազգային արժույթներով և հիմնել թուրք-ղրղզական ներդրումային ֆոնդ:
Քննարկվել են նաև այս տարի անցկացվելիք Թուրքիա-Ղրղզստան Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի և «Թուրքական երկրների կազմակերպության» աշխատանքների վերաբերյալ հարցեր:
Կուլուբաևն իրազեկել է, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Թուրքիայի Իզնիք քաղաքում տեղի ունենաքլիք 4-րդ «Քոչվորների համաշխարհային խաղեր»-ին ներկա կգտնվեն Ղրղզստանի նախագահ Սադր Ժապարովն ու նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան