ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Կիևի՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը Զապորոժիեի ԱԷԿ խափանելու տենդագին փորձերի մասին
Մոսկվան արձանագրում է Կիևի տենդագին փորձերը՝ խափանելու ՄԱԳԱՏԷ-ի միջազգային առաքելության այցը Զապորոժիեի ԱԷԿ՝ դրանում մեղադրելով Ռուսաստանին, հինգշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նշում ենք ուկրաինական իշխանությունների տենդագին փորձերը՝ ներկայացնելու դեպքը, թե իբր Ռուսաստանը խոչընդոտում է ՄԱԳԱՏԷ-ի միջազգային առաքելությանը Զապորոժիեի ԱԷԿ-ում, սակայն բոլորը տեսնում են, թե բանդերացիները ինչ կատաղությամբ են ռազմական հարվածներ հասցնում Զապորոժիեի ԱԷԿ-ին և Էներգոդարին, որտեղ կայանի աշխատակիցներն ու նրանց ընտանիքներն ապրում են»,- ասել է նա։
Նրա խոսքով, ԱԷԿ-ի վրա Կիևի հարձակումների հետ կապված իրավիճակում Արևմուտքի թողտվությունը բացատրություն չունի։ «Ոչ մի ողջամիտ բացատրություն չկա Արևմուտքի հանցավոր համաձայնությանը՝ կապված Զապորոժիեի ատոմակայանի վրա ուկրաինական հրթիռակոծության և հրթիռային հարձակումների հետ», - ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի վթարի դեպքում ռադիոակտիվ նյութերը կընդգրկեն Լեհաստանը, Գերմանիան և Սլովակիան:
Զապորոժիե ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, որը գտնվում է Էներգոդարում։ Կիրիլովի խոսքով՝ հուլիսի 18-ից կայանը սիստեմատիկորեն գնդակոծվում է ուկրաինացի զինվորականների կողմից։ Օգոստոսի 18-ին արդեն գրանցվել է 12 հարձակում, որոնց ընթացքում ատոմակայանի և Էներգոդար քաղաքի տարածքում գրանցվել է ավելի քան 50 հրետանային արկերի պայթյուն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան