Ռուդոլֆ Խառատյան. Օպերային թատրոնի ղեկավարությունը հանդիսատեսին զրկում է «Զույգ Արեգակներ» բալետը դիտելուց
Բալետի արտիստ, պարուսույց Ռուդոլֆ Խառատյանն ահազանգում է.
«Այսօրվա օպերային թատրոնի ղեկավարությունը հանդիսատեսին զրկում է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հիմքի վրա բեմադրված «Զույգ Արեգակներ» բալետը դիտելուց:
Այս բալետը հավերժության մեջ ներկայացնում է այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգը մասնակցել է և շարունակելու է մասնակցել համաշխարհային փիլիսոփայության, արվեստի հարստացման գործընթացին:
Նարեկացու վերերկրյա խոսքի յուրահատուկ ռիթմերը, Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիոն և գունային համադրությունները, Արշիլ Գորկու ինքնատիպ մտածողությունը թելադրում են ժամանակակից խորեոգրաֆիկ լուծումներ՝ ամբողջացվելով Մաշտոցի, Նարեկացու, Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Բաբաջանյանի, Տերտերյանի և Աշոտ Արիյանի երաժշտությամբ:
«Զույգ Արեգակներ»-ը հայկական բացառիկ արժեքները ներկայացնող միակ արվեստի գործն է, որը ընդունվել է եվրոպական մշակութային հանրության կողմից: Ցուցադրվում է 60 միլիոն հետևորդ ունեցող ֆրանսիական MEZZO TV-ով, ներկայացվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, հյուրախաղերով հանդես գալու շուրջ դրական ելքով բանակցություններ են իրականացվել Վիեննայում Volksoper-ի հետ, անրադարձ է եղել TV TOKYO-ի եթերում, լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:
Միտումնավոր է թատրոնի տնօրինությունը այս որոշումը կայացրել, թե՛ ոչ, անձով է պայմանավորված, թե՛ ոլորտի վերադասի կողմից կարգադրանքով, բոլոր դեպքերում այս վերաբերմունքը հայկական արվեստի հանդեպ անկարելի է բացատրել:
Շարունակելի…»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան