Վազգեն Մանուկյանի գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվեց
Վազգեն Մանուկյանի գործով նշանակված այսօրվա դատական նիստն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Այս մասին հայտնում է Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանը՝ նշելով, որ այդ մասին դատարանից տեղեկացել են քիչ առաջ։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մանրամասնել է, Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվել է դատարանի մեկ այլ գործով ծանրաբեռնվածության պատճառով։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին նշանակված էր Խորհրդային Հայաստանի վերջին և երրորդ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը (Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, Ավանի նստավայր)։
Դատական նիստի ժամանակ պաշտպանության կողմը հանդես էր գալու պաշտպանական ճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան