Վրաստանում ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել, քան՝ սպառվել
2022 թվականի հունիսին Վրաստանի էլեկտրակայանները արտադրել են 1,485 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Jnews-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ISET հետազոտական ընկերության կողմից հրապարակված էլեկտրաէներգիայի շուկայի ուսումնասիրության մեջ։
Նախորդ տարվա համեմատ արտադրությունն աճել է 12%-ով (ընդհանուր արտադրությունը 2021թ.-ի հունիսին կազմել է 1,323 մլրդ կիլովատ/ժամ)։ Արտադրության տարեկան աճը պայմանավորված է հիդրոէներգիայի արտադրության (+12%) և ջերմային էներգիայի արտադրության (+81%) աճով, իսկ քամու էլեկտրակայանների արտադրությունը նվազել է (-23%):
Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումը կազմել է 1,082 միլիարդ կիլովատ/ժ (2021 թվականի հունիսի համեմատ 1 տոկոսով պակաս, իսկ 2022 թվականի մայիսի համեմատ՝ 6 տոկոսով):
2022 թվականի հունիսին էներգիայի արտադրությունը գերազանցել է սպառումը 403 միլիոն կիլովատ/ժամով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները