Բեռլուսկոնին կոչ է արել ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից
Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ երկիրը պետք է հրաժարվի ռուսական գազից, նախքան Մոսկվան որոշում կայացնի դադարեցնել մատակարարումները։
«Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, նա նշել է, որ դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն այլընտրանքային աղբյուրների մատակարարման համար, մասնավորապես՝ հեղուկ բնական գազի վերամշակման և թափոններից էներգիա արտադրելու կայանների մատակարարման համար։
Ըստ նրա, պետք է ներդրումներ լինեն, որից հետո «կկարողանանք վերջ տալ կախվածությանը, որը մեզ ակնհայտ խնդիրներ է ստեղծում»։
Հուլիսի 17-ի դրությամբ Իտալիան իր գազապահեստարանները լցրել է ավելի քան 65%-ով։Հոկտեմբերին սպասվում է, որ այդ ցուցանիշները կհասնեն 90%-ի: Ինչպես նշել է երկրի ինտեգրված բնապահպանական սուբյեկտների նախարարը, ձմռանը ռուսական գազի մատակարարումների հանկարծակի դադարեցման դեպքում Իտալիան ստիպված կլինի խնայել էներգիան։
Նախարարի խոսքով՝ մինչև 2024 թվականի երկրորդ կեսը Իտալիան կկարողանա ամբողջությամբ փոխարինել ռուսական գազը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան