Եվրոպայում փոթորիկներ են մոլեգնում, զոհերի թվում երեխաներ կան
Եվրոպայի հարավային շրջաններում հզոր փոթորիկներ են։ BBC-ի փոխանցմամբ, բնական աղետի հետևանքով զոհվել է 12 մարդ։ Նրանց թվում երեք երեխա կա։
Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայի Կորսիկա կղզում մահերի մեծ մասը վրա է հասել փոթորիկի հետևանքով ծառերն ընկնելու պատճառով։ Հորդառատ անձրևի ու քամու հետևանքով Իտալիայի Վենետիկ կղզու Սուրբ Մարկոսի բազիլիկի զանգակատան վրայի որմնաքարը քանդվել է։ Միաժամանակ Իտալիայի հարավային մասում՝ Սիցիլիայում ջերմաստիճանը հասնում է +40-ի։
Կորսիկայում քամու արագությունը հասել է 224 կմ/ժ-ի։ Ծառերից մեկի ընկնելու հետևանքով այստեղ 13-ամյա աղջնակ է զոհվել։ Երկու ձկնորս խեղդվել է ծովում։ Եվս 20 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան