«Հրապարակ». Ադրբեջանցիները շտապում են՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծեն Արցախի հարցերը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած շաբաթվանից՝ օգոստոսի 4-5-ից սկսած, Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման ակտիվ աշխատանքները մեկնարկել են։ Տեղի բնակիչներից տեղեկացանք, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում երեք խումբ է աշխատում, ծանր տեխնիկա է բերվել: Աշխատում են նաև ժամանակավոր գրունտային ճանապարհի վրա։
Նշենք, որ Արցախում ադրբեջանցիների իրականացրած վերջին սադրանքի պատճառներից մեկն էլ այն էր, որ հայկական կողմը հնարավորինս ձգում էր ճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքները, իսկ ադրբեջանցիները շտապում են՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծեն Արցախի հարցերը:
Սրանով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմն ուլտիմատում դրեց՝ մինչև օգոստոսի 25-ը Աղավնոն, Բերձորն իր վերահսկողությանն անցնելու մասին, ուստի այժմ ժամանակավոր ճանապարհ պետք է գործարկվի, իսկ հիմնական այլընտրանքային ճանապարհը կկառուցվի առնվազն 10 ամսում և կավարտվի 2023-ի գարնանը: Հիմա, փաստորեն, հայկական կողմը երկու ֆրոնտով էլ աշխատանքներ է սկսել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին